Պաղեստինցիները հակադարձել են ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը
Գազայի հատվածում Մոջահեդին շարժումը հակադարձել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու որոշմանը ՝ կարևորելով հակասիոնիստական օպերացիայի ծավալումը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Մոջահեդին շարժումն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ կառավարության ցուցաբերած անթաքույց աջակցությանը, հայտարարելով.-«Դեսպանատունը տեղափոխելու մասին կառավարության որոշումը համարվում է ողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմանների զգացումնքերի անտեսում»:
Գազայի հատվածում Մոջահեդին շարժումը հայտարարել է , որ Երուսաղեմը պատկանում է բոլոր մուսուլմաններին ՝ ընդգծելով սիոնիստ օկուպանտների ու թշնամիների դեմ պայքարում մուսուլմանների համագործակցության ու ջանքերի ծավալման անհրաժեշտությունը:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասը ևս ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինին հղած նամակում պահանջել է կանխել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ :
Թելավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Դոնալդ Թրամփի տված խոստումներից մեկն է , որը մտահոգել է պաղեստինցիներին և համաշխարհային շրջանակներին: