Պաղեստինցիները հակադարձել են ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51082-Պաղեստինցիները_հակադարձել_են_ԱՄՆ_ի_դեսպանատունը_Երուսաղեմ_տեղափոխելու_որոշմանը
Գազայի հատվածում Մոջահեդին շարժումը հակադարձել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու որոշմանը ՝ կարևորելով հակասիոնիստական օպերացիայի ծավալումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 07:45 Asia/Tehran
  • Պաղեստինցիները հակադարձել են ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը

Գազայի հատվածում Մոջահեդին շարժումը հակադարձել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու որոշմանը ՝ կարևորելով հակասիոնիստական օպերացիայի ծավալումը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Մոջահեդին շարժումն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ կառավարության ցուցաբերած անթաքույց աջակցությանը, հայտարարելով.-«Դեսպանատունը տեղափոխելու մասին կառավարության որոշումը համարվում է ողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմանների զգացումնքերի անտեսում»:

Գազայի հատվածում Մոջահեդին շարժումը հայտարարել է , որ Երուսաղեմը պատկանում է  բոլոր մուսուլմաններին ՝ ընդգծելով սիոնիստ օկուպանտների ու թշնամիների դեմ պայքարում մուսուլմանների համագործակցության ու ջանքերի ծավալման անհրաժեշտությունը:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասը ևս ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինին հղած նամակում պահանջել է կանխել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ :

Թելավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը  Դոնալդ Թրամփի տված խոստումներից մեկն է , որը մտահոգել է պաղեստինցիներին և համաշխարհային շրջանակներին: