Սիրիան ահաբեկիչներին հաղթեց դիմադրության առանցքի համագործակցության շնորհիվ
Իրանի նախագահի առաջին տեկալի համոզմամբ, հակաահաբեկչական պայքարում Սիրիան հաղթել է այդ երկրի բանակի, ժողովրդի և դիմադրության առանցքի համբերության ու պայքարի և Իրանի հետ համագործակցության շնորհիվ:
Հունվարի 17-ին, Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Սիրիայում քաղաքական ու հրապարակային ասպարեզներում ձեռքբերումների պահպանման և տնտեսությունը վերականգնելու համար Թեհրանի ու Դամասկոսի հարաբերությունների պիտի շարունակվեն»:
Սիրիայի վարչապետի Թեհրան կատարած այցելությունը համարելով նոր փուլ երկու երկրների հարաբերությունների համար, Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է.«Իրանական ապրանքները Սիրիայի շուկայում վաճառելու համար ֆինանսական հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի արդյունաբերողները կարողանան իրենց արտադրանքը արտահանել Սիրիա»:
Կայացած մամլո ասուլիսում Սիրիայի վարչապետ Էմքադ Խամիսը կարևորել է Իրանի հետ բանակցությունների շարունակությունը: «Ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը և Սիրիան կանգնած են միևնույն դիրքերում և այդ ընդհանրությունը պիտի օրինակ ծառայի ուրիշների համար». ասել է նա:
Երկուշաբթի օրը, Իրանի հետ երկկողմ հարաբերությունները ընդլայնելու նպատակով, Թեհրան է ժամանել Սիրիայի վարչապետը: