Իրաքի ու Սիրիայի ահաբեկիչներին տրամադրվում են հնդկական դեղերը
Հունվար 17, 2017 15:04 Asia/Tehran
Հնդկաստանի հակաահաբեկչական կազմակերպությունները հայտարարել են, որ Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրներում Հնդկաստանի արտադրության դեղերը տրամադրվում է Իրաքի ու Սիրիայի ահաբեկիչներին:
ԻՌՆԱ-ի հունվարի 17-ի հաղորդման համաձայն, Հնդկաստանում հակաահաբեկչական կազմակերպությունների կատարած հետաքննությունների համաձայն, միջնորդներն ահաբեկիչների համար պատվիրում են հնդկական արտադրության դեղեր:
Ավելի վաղ տարածված լուրերում ու հաղորդագրություններում, Հնդկաստանի ԶԼՄ-ներ հայտարարել էին ահաբեկիչներին դեղարտադրության նախանյութեր տրամադրվելու մասին:
Որոշ ժամանակ առաջ Հնդկաստանի անվտանգության կազմակերպությունները ձեռնարկել են քայլեր` հնդիկ երիտասարդենրի ահաբեկիչներին միացումը կանխելու համար:
Պիտակ