ԱՄՆ-ն ռազմական օժանդակություն է ցուցաբերում Սիրիայի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51478-ԱՄՆ_ն_ռազմական_օժանդակություն_է_ցուցաբերում_Սիրիայի_ահաբեկիչներին
Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Աստանայի նիստին զուգահեռ, ԶԼՄ-ները տեղեկացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության ընդդիմադիր խմբերին ԱՄՆ-ի կառավարության ռազմական օժանդակությունների ծավալի մեծացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 07:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ռազմական օժանդակություն է ցուցաբերում Սիրիայի ահաբեկիչներին

Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Աստանայի նիստին զուգահեռ, ԶԼՄ-ները տեղեկացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության ընդդիմադիր խմբերին ԱՄՆ-ի կառավարության ռազմական օժանդակությունների ծավալի մեծացման մասին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան «USA Today» օրաթերթը երեքշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ի ռազմական նոր օժանդակությունները առաքվելու են Ռաքքա:

Նոր սպառազինությունը օդային ճանապարհով է առաքվելու Սիրիայի կառավարության զինված ընդդիմադիրների համար և ինչպես ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի խոսնակ Ջոն Դորիանն է ասել, այդ զինասարքերն անհրաժեշտ են ոչ-կանոնավոր պատերազմների համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցած դեկտեմբերին չեղարկեց Սիրիայի կառավարության ընդդիմությանը ռազմական օժանդակություններ հատկացնելու ճանապարհին առկա  արգելքները:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Հալեպում ահաբեկիչների կրած պարտությունից հետո այդ քաղաքում հայտնաբերվել են ամերիկյան զեքների պահեստներ, որոնք  եղել են ահաբեկիչների, այդ թվում  Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբի տրամադրության տակ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջերս հաստատեց, որ այդ երկիրը Բաշար Ասադի իշխանության կործանման նպատակով ռազմական օժանդակություն է կատարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: