ԻԼԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51865-ԻԼԻՊ_ի_զինյալները_Պալմիրայի_տարածքում_մի_քանի_հուշարձան_են_ոչնչացրել
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող Հռոմեական թատրոնի մի մասը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 07:13 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող Հռոմեական թատրոնի մի մասը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

Հստակեցված տվյալների համաձայն հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը քանդվել է: Դեռևս հայտնի չէ՝ որքանով է ոչնչացվել այս պատմական օբյեկտը:

Հիշեցնենք, որ ահաբեկիչները վերագրավել էին Պալմիրան անցյալ տարվա վերջին, երբ ուժեղ մարտեր էին ընթանում Հալեպի համար:

armedia.am