ԻԼԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել
Հունվար 21, 2017 07:13 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող Հռոմեական թատրոնի մի մասը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:
Հստակեցված տվյալների համաձայն հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը քանդվել է: Դեռևս հայտնի չէ՝ որքանով է ոչնչացվել այս պատմական օբյեկտը:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները վերագրավել էին Պալմիրան անցյալ տարվա վերջին, երբ ուժեղ մարտեր էին ընթանում Հալեպի համար:
armedia.am
Պիտակ