Մոսկվան ու Դամասկոսը համաձայնել են Սիրիայում երկու ռազմաբազաների օգտագործման շուրջ
Ռուսաստանի ու Սիրիայի միջև կայացած նոր համաձայնության համաձայն, ռուսական 11 ռազմանավեր կարող են միաժամանակ խարիսխ նետել Սիրիայի արևմուտքում գտնվող Տարտոսի նավահանգստում:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Ռուսաստանի և Սիրիայի միջև կայացած համաձայնության ժամկետը 49 տարի է, որը կողմերի համաձայնությամբ կարող է ևս 25 տարով երկարաձգվել:
Չորեքշաբթի օրը ստորագրված այս համաձայնագրում ասված է, որ Ռուսաստանի ծովուժը Սիրիայի Տարտոս նավահանգստից օգտվելու է անվճար, սակայն Մոսկվան պարտավորվել է Դամսկոսի կառավարությանը տեղյակ պահել իր նավերի ժամանման մասին:
Համաձայնության հիման վրա, Ռուսաստանը կարող է առանց մաքսատուրքերի Սիրիա ներկրել կամ արտահանել իրեն անհրաժեշտ ցանկացած տեսակի զենք, զինամթերք ու զինտեխնիկա:
Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Դամասկոսի իշխանությունների թույլտվությամբ սկսեց Սիրիայում ԻԼԻՊ-ի և Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկչական խմբերի դիրքերի դեմ հարձակումները:
Դամասկոսի կառավարության ուժերի հանդեպ Ռուսաստանի օդային պաշտպանությունը ճանապարհ է հարթել ահաբեկչական խմբերի դեմ Սիրիայի բանակի առաջխաղացման համար: