Հորդանանի սահմանին գտնվող սիրիացի փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել
Հունվար 21, 2017 14:34 Asia/Tehran
Սիրիայի և Հորդանանի սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբարի մուտքի առջև ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են մի խումբ սիրիացի փախստականներ:
Ավելի քան 150 հազար սիրիացի փախստականներ բնակվում են Ալ-Ռեքբանի ճամբարում:
Այն բանից հետո, երբ Ալ-Ռեքբանի սահմանում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված պայթյունների հետևանքով զոհվեցին հորդանանցի 6 զորայիններ, այդ երկիրը փակել է Սիրիայի հետ սահմանը:
Հորդանանը ԱՄՆ-ի գլխավորած հակասիրիական կոալիցիայի անդամներից է համարվում:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Հորդանանը օգտագործում են Սիրիայի ընդդիմադիր զինյալներին վարժեցնելու նպատակով:
Պիտակ