Հորդանանի սահմանին գտնվող սիրիացի փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51943-Հորդանանի_սահմանին_գտնվող_սիրիացի_փախստականների_ճամբարում_պայթյուն_է_որոտացել
Սիրիայի և Հորդանանի սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբարի մուտքի առջև ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են մի խումբ սիրիացի փախստականներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 14:34 Asia/Tehran
  • Հորդանանի սահմանին գտնվող սիրիացի փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել

Սիրիայի և Հորդանանի սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբարի մուտքի առջև ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են մի խումբ սիրիացի փախստականներ:

Ավելի քան 150 հազար սիրիացի փախստականներ բնակվում են Ալ-Ռեքբանի ճամբարում:

Այն բանից հետո, երբ Ալ-Ռեքբանի սահմանում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված պայթյունների հետևանքով զոհվեցին հորդանանցի 6 զորայիններ, այդ երկիրը փակել է Սիրիայի հետ սահմանը:

Հորդանանը ԱՄՆ-ի գլխավորած հակասիրիական կոալիցիայի անդամներից է համարվում:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Հորդանանը օգտագործում են Սիրիայի ընդդիմադիր զինյալներին վարժեցնելու նպատակով: