Խոշտանգումների հետևանքով Արաբիայի բանտում ակտիվիստ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52383-Խոշտանգումների_հետևանքով_Արաբիայի_բանտում_ակտիվիստ_է_զոհվել
Արաբիայի տեղյակ աղբյուրներ տեղեկացրել են Ալե-Սաուդական ռեժիմի բանտում խոշտանգման հետևանքով ակտիվիստ ՝ Մոհամմեդ Ռազի Ալ-Հասավիի զոհվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 13:33 Asia/Tehran
  • Խոշտանգումների հետևանքով Արաբիայի բանտում ակտիվիստ է զոհվել

Արաբիայի տեղյակ աղբյուրներ տեղեկացրել են Ալե-Սաուդական ռեժիմի բանտում խոշտանգման հետևանքով ակտիվիստ ՝ Մոհամմեդ Ռազի Ալ-Հասավիի զոհվելու մասին:

«Ալ-Ահդ» կայքի հաղորդման համաձայն, ստացված տեղեկությունների համաձայն, Ալ-Հասավին զոհվել է խոշտանգումների պատճառով: Արված լուսանկարները նույնպես վկայում են այդ մասին:

Սաուդցի ակտիվիստները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ Մոհամմեդ Ռազի Ալ-Հասավին կալանավորվել է կասկածելի հանգամանքներում : Նրա մահվան պատճառը դեռևս չի պարզվել:

Ալ-Հասավին Արաբիայի արևելյան Ալ-Ղաթիֆ շիաբնակ շրջանի Ալ-Ավամիա թաղամասի բնակիչ էր:

Սաուդական աղբյուրների հաղորդմամբ, Արաբիայի անվտանգության ուժերն անցյալ շաբաթ նրա հարազատների հետ կապ հաստատելով , վերջիններիս ասել են, որ այցելեն բանտ՝ Ալ-Հասավիի իրերը ստանալու համար:

Նա սաուդական բանտերում զոհված չորրորդ սաուդցի ակտիվիստն է :