Աստանայի նիստը կարևոր քայլ էր Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կարևոր քայլ էին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ: Սա միայն գործի սկիզբն է», նշել է նա:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Դամասկոսում ԻՌՆԱ-ի հետ ունեցած զրույցում ասել է.«Քաղաքական բանակցությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ուղին է,բայց բանակցությունները պետք է տեղի ունենան Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման կողմնակից ընդդիմադիրների իրական ներկայացուցիչների մասնակցությամբ»:
«Սիրիայում ոճիրներ գործած ահաբեկիչների հետ բանակցությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ», հավելել է Ամիր Աբդոլլահյանը:
Նշելով ,որ ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը հովանավորում է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին , Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության ռազմավարությունն է՝ Սիրիայի ժողովրդի վերջնական ընտրությունը և այդ երկրում տիրող ճգնաժամի քաղաքական լուծումը»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հունվարի 26-ին հանդիպել ու բանակցել է Սիրիայի արտգործնախարար՝ Վալիդ Ալ Մուալեմի հետ: