Աղետ Եմենի Սաըդե նահանգում
Եմենական աղբյուրների հաղորդմամբ, Եմենի դեմ հարձակումների հետևանքով, միայն այդ երկրի հյուսիսային Սաըդե նահանգում զոհվել և վիրավորվել է 5000 մարդ:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրվա հաղորդման, Եմենի իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ սաուդցիների հարձակումների հետևանքով, Սաըդե հյուսիսային նահանգում առաջին անհրաժեշտության ապրանքներն անհասանելի են դարձել:
Եմենի իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծել են, որ նահանգի հարյուրավոր ենթակառույցները սաուդական ինքնաթիռների հարձակումների հետևանքով ոչնչացվել են և հանրային ծառայության շատ բաժինների աշխատանքը դադարեցվել է:
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ Սաըդեն Եմենի ամենա աղետահար նահանգն, որի բժշկական ու առողջապահական կենտրոնների 30 տոկոսը ավիահարձակումների հետևանքով ոչնչացվել, իսկ 34 տոկոսն էլ ռմբակոծությունների վախից փակվել է:
Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտի 26-ից ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ, որի հետևանքով մինչ այսօր զոհվել է ավելի քան 11 հազար մարդ:
Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մարդկային աղետի է մատնել արաբական այդ չքավոր երկրին: