ԻԼԻՊ-ի ոճրագործություններն Իրաքում
Փետրվար 02, 2017 13:10 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Իրաքում կտրել է երկու երեխաների ձեռքերը՝ նրանց ծնողների աչքի առջև:
«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ Նինվե նահանգում մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ անդմահատված երեխաները եղել են 10-12 տարեկան:
Ի դեպ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Մոսուլի արևմտյան Նաբլոս տարածքում մի խումբ երեխաների պատրաստել է Իրաքի բանակի առաջխաղացումը կասեցնելու գործողություններում օգտագործելու համար:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Իրաքի տարբեր քաղաքներում բազմիցս մահապարտ գործողություններում օգտագործել է երեխաներին:
Պիտակ