Էմիրությունները սարսափած է եմենական ուժերի հրթիռային հակազդեցությունից
Կարմիր ծովում Էմիրությունների վարձկանների բազայի ու նաև սաուդյան ոտնձգող նավակների դեմ Եմենի բանակի հրթիռային հակազդեցությունից երկու օր անց Էմիրությունները Եմենի հրթիռային հզորությունից սարսափած հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել իր սահմանին:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Էմիրությունները, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական ոտձգության մեղսակից է համարվում, Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների կողմից հրթիռային հավանական հարձակմանը դիմակայելու նպատակով իր սահմաններին «Թադ» և «Փանթսիր» հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել:
Եմենի բանակն ու ժողովրդական ուժերն անցած երեքշաբթի օրը հրթիռային հարձակման թիրախ դարձրին Կարմիր ծովի «Զաղար» կղզում գտնվող Էմիրությունների ռազմաբազան, որի հետևանքով սպանվեցին 80 սաուդացի վարձկաններ և ավելի քան 100 ուրիշներ վիրավորվեցին:
Ավելի վաղ Եմենի մայրաքաղաք Սանըայի արևելքում գտնվող Մաարեբ նահանգում Էմիրությունների ռազմաբազայի դեմ Եմենի բանակի ու ժողովրդային ուժերի հարձակման հետևանքով սպանվեցին էմիրեթցի տասնյակ հրամանատարներ ու վարձկաններ: