Արաբիան խանգարում է փրկարար նավերին Եմենի նավահանգիստներ հասնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53259-Արաբիան_խանգարում_է_փրկարար_նավերին_Եմենի_նավահանգիստներ_հասնել
Արաբիան խանգարում է հումանիտար օգնությունների նավերին Եմենի նավահանգիստներ հասնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 14:47 Asia/Tehran
  • Արաբիան խանգարում է փրկարար նավերին Եմենի նավահանգիստներ հասնել

Արաբիան խանգարում է հումանիտար օգնությունների նավերին Եմենի նավահանգիստներ հասնել:

Շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է.«ՄԱԿ-ը պաշտոնապես Եմենի արևմտյան Ալ-Հադիդա նավահանգստի պատասխանատուներին հայտարարել է, որ Արաբիան և նրա դաշնակիցները խոչընդոտում են հումանիտար կամ ցանկացած այլ տեսակի օգնություններ փոխադրող նավերի մուտքը նավահանգիստներ»:

Արաբիայի նավերը ռմբակոծել են Եմենի արևմտյան ափերը՝ հումանիտար օգնությունների մատակարարումը խափանելու նպատակով:

Արաբիայի բանակը արգելել է ցորեն փոխադրող մի նավի մուտքն Ալ-Հադիդա նավահանգիստ՝ նրան հարկադրելով խարիսխ նետել Արաբիայի Ջեդդայի նավահանգստում:

Եմենի նավագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմեդ  Էսհաղն ասել է.«Ալ-Հադիդա նավահանգիստը համարվում է միակ անցակետը, որտեղից ապահովվում են միլիոնավոր եմենցիների սննդային ու դեղորայքային պահանջները»: