Դամասկոսն ընդունել է հրադադարի պայմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5332-Դամասկոսն_ընդունել_է_հրադադարի_պայմանները
Պաշտոնական Դամասկոսն ընդունել է հրադադարի պայմանները, որոնք նախօրեին համաձայնեցրել էին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների դիրքերին՝ իր գորչծողությունները համաձայնեցնելով Մոսկվայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 15:22 Asia/Tehran
  • Դամասկոսն ընդունել է հրադադարի պայմանները

Պաշտոնական Դամասկոսն ընդունել է հրադադարի պայմանները, որոնք նախօրեին համաձայնեցրել էին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների դիրքերին՝ իր գորչծողությունները համաձայնեցնելով Մոսկվայի հետ:

Դե իսկ Ռուսաստնն իր հերթին ահաբեկիչների դիրքերին հարվածները կհամաձայնեցնի ամերիկյան կողմի հետ: Հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է հրադադարի հաստատում փետրվարի 27-ից: Ռուսական կողմը պնդել է «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու իր իրավունքը:

Հրադադարի պայմանների համաձայն՝ ռուս և ամերիկացի զինվորականները քարտեզի վրա համատեղ կորոշեն այն տարածքները, որտեղ գտնվող խմբավորումների դեմ Էր-Ռիադի, Վաշինգտոնի գլխավորած կոալիցիաներն ու ռուսական զինուժը գործողություններ չեն իրականացնելու:

Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ընդունում է զինադադարի պայմանավորվածությունը մի շարք նախապայմաններով. Բաշար Ասադի հակառակորդները կառավարական զինուժից պահանջել են դադարեցնել ավիացիոն և հրետանային հարվածները և ապաշրջափակել չափավոր ընդդիմության վերահսկողության տակ գտնվող 18 շրջանները:

Հրադադարի նկատմամբ զգուշավոր լավատեսություն

Սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ նախօրեին ձեռք բերված առանցքային համաձայնությունն այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխագրերում է: Կհաստատվի՞ արդյոք Սիրիայում իրական հրադադար: Վերլուծաբանների կանխատեսումները այսօր զգուշավոր լավատեսություն են պարունակում:

«Չնայած այն փաստին, որ միջազգային հանրությունը ողջունեց Սիրիայում հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնությունը, սյդուհանդերձ լավատեսության համար հիմքերը բավարար չեն»,- այսօր գրում է Washington Post-ը: Պարբերականը հիշեցնում է, որ շատ փորձագետներ ոչ միայն վստահ չեն, որ ներկա պայմաններում հնարավոր է հրադադար պահպանել, այլև բարձրացնում են հարց, թե ինչու հրադադարն ավելի վաղ չհաստատվեց: Նրանց համոզմամբ, Դամասկոսը ժամանակ էր շահում, որպեսզի հարձակողական գործողություն իրականացնի և վերադարձնի ավելի վաղ կորցրած տարածքների մի մասը:

Deutsche Welle-ն ուշադրութուն է հրավիրում այն փաստի վրա, որ սիրիական ընդդիմությանը չեն գոհացնում հրադադարի վերչաբերյալ որոշ դրույթները: Մասնավորապես՝ ընդդիմության առաջնորդներից Բաշար ալ Զոուբին հեռուստաալիքին ասել է, որ հրադադարի ներկա պայմաններով կառավարական զինուժը ահաբեկիչներին հարվածներ հասցնելու պատրվակով կշարունակի պայքարն ընդդիմության դեմ: Իսկ «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ եթե ընդդիմադիր ուժերի դեմ պայքարը շարունակվի՝ իրենք չեն պահպանի հրադադարի ռեժիմը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն 5 տարի, այն խլել է 250 հազար մարդու կյանք:

armradio.am

23/2/2016