Թուրքիայում սեռական բռնության է ենթարկվել 368 աղջիկ երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53475-Թուրքիայում_սեռական_բռնության_է_ենթարկվել_368_աղջիկ_երեխա
Թուրքիայում 2016 թվականին սեռական բռնության է ենթարկվել 368 աղջիկ երեխա. նրանց 3 տոկոսը հաշմանդամություն ունեցող երեխաներ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 07:52 Asia/Tehran
  • Թուրքիայում սեռական բռնության է ենթարկվել 368 աղջիկ երեխա

Թուրքիայում 2016 թվականին սեռական բռնության է ենթարկվել 368 աղջիկ երեխա. նրանց 3 տոկոսը հաշմանդամություն ունեցող երեխաներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, այս մասին ազգային կրթության նախարարության արձանագրությունների հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Թուրքիայի Կրթության և գիտության աշխատողների արհմիությունը (Eğitim-Sen):

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների 59 տոկոսը տեղի է ունեցել դպրոցներում:

Արհմիության ուսումնասիրության տվյալներով` 600 հազար աղջիկ երեխա չի կարողանում գնալ դպրոց: Դպրոց հաճախող աղջիկների թիվը նվազել է:

Ինքնասպանություն գործող անձանց 34,3 տոկոսը 15-19 տարեկան անձինք են: Զեկույցում նշվում է, որ երեխաների նկատմամբ բռնություններն ու վաղ տարիքում ամուսնությունը մեծացնում են ինքնասպանությունների թիվը երեխաների շրջանում:

Armenpress.am