Եմենի ժողովուրդը հումանիտար օգնության կարիք ունի
Եմենում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրի ավելի քան 10 միլիոն բնակչությունը հումանիտար օգնության կարիք ունի :
«Մոթմեր նետ» կայքի հաղորդման համաձայն՝ Սանաաում ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների գրասենյակը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով Եմենի բնակչության առնվազն 10 միլիոն 300 հազարն հումանիտար օգնության կարիք ունի :
Հաղորդման համաձայն, ավելի քան 3 միլիոն 300 հազար մարդ այդ թվում 2 միլիոն 100 երեխա սովահար են և 2 միլիոն բնակչություն փախստականի կարգավիճակում են հայտնվել:
Սաուդյան Արաբիան Եմենի դեմ հրահրած պատերազմի ընթացքում ավերել է այդ երկրի հիմնաշենային կառույցները: Սաուդյան Արաբիան Եմենի դեմ կիրառում է կասետային ռումբեր:
Մինչ այժմ պատերազմի հետևանքով Եմենում զոհվել է 11 հազար 400 անզեն մարդ: