Էրդողանը և Գութերեշը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53983-Էրդողանը_և_Գութերեշը_քննարկել_են_իրավիճակը_Սիրիայում_Իրաքում_և_Կիպրոսում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում առաջին երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 08:42 Asia/Tehran
  • Էրդողանը և Գութերեշը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում առաջին երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում:

«Գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը քննարկել են իրավիճակը Սիրիայում և հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ հետագա քաղաքական ջիգերը»,- տեղեկացվել է միջազգային կազմակերպության մամլո ծառայությունում:

Նշվում է, որ Գութերեշը շնորհակալություն է հայտնել «ի ջակցություն ժնևյան պրոցեսի» Աստանայում անցկացված կոնֆերանսի համար: Նա նաև «ընդգծել է Սիրիայում ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարելու անհրաժեշտությունը» նշելով, որ վերոնշյալ ջիգերը «հաջողությամբ չեն պսակվի առանց երկրի ժողովրդի կողմից հաստատված քաղաքական որոշման»:

1in.am