Թուրքիայի նախագահը կայցելի Պարսից ծոցի երկրներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53996-Թուրքիայի_նախագահը_կայցելի_Պարսից_ծոցի_երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանի` փետրվարի 12-15-ը կայանալիք շրջանային այցի շրջանակներում նախատեսված է բանակցություններ անցկացնել Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում և Քաթարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 10:39 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը կայցելի Պարսից ծոցի երկրներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանի` փետրվարի 12-15-ը կայանալիք շրջանային այցի շրջանակներում նախատեսված է բանակցություններ անցկացնել Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում և Քաթարում:

Բահրեյնում Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ երկու երկրերի միջև կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագրեր: Փետրվարի 13-ին Էրդողանը Բահրեյնից կմեկնի Սաուդյան Արաբիա` հանդիպելով թագավոր Սալման իբն Աբդուլազիզի հետ: Բացի այդ, Թուրքիայի նախագահին կընդունի թագաժառանգ Մուհամմադ իբն Նաիֆն ու թագաժառանգի տեղակալ Մուհամմեդ բին Սալմանը: Քաթար այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ: Կքննարիկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող ասպեկտներ, տարածաշրջանային և միջազգային գործընթացներ:

Ankakh.com