Եմենը դատապարտել է Սանայում սգո արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի իրականացրած ոճրագործությունը
Եմենի «Ազգային փրկություն » պետության մարդու իրավունքների նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է մի հաղորդագրություն, որում «վայրագ ոճրագործություն» է որակել Սանա նահանգի հյուսիսային Էրհոբ թաղամասում կանանց մասնակցությամբ սգո արարողության ժամանակ իրականացված ավիահարձակումը: «Սաուդյան Արաբիան Եմենի վրա հարձակումներ կատարելով փաստորեն խախտել է մարդկային ու բարոյական բոլոր նորմերը». ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Եմենի «Ազգային փրկություն» պետության մարդու իրավունքների նախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղություն ու անվտանգություն հաստատել և վերջ դնել Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների նկատմամբ պահած լռությանն ու աջակցությանը:
Սաուդյան կործանիչները չորեքշաբթի օրը ռմբակոծել են Սանա նահանգի հյուսիսային հատվածը, որտեղ սգո արարողության էին մասնակցել մեծ թվով կանայք: Ռմբակոծման հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 10 եմենցի կին: