Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54500-Նոր_ահաբեկչություն_Թուրքիայում._կան_զոհեր_և_վիրավորներ
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 09:33 Asia/Tehran
  • Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա: Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 18-20 տարեկան ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:

Թուրքական ոստիկանությունն աշխատանքներ է սկսել ահաբեկչության հեղինակին հայտնաբերելու նպատակով:                        

Armenpress.am