Պաղեստինի կոնֆերանսին մասնակիցները հանդիպել են Իրանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54936-Պաղեստինի_կոնֆերանսին_մասնակիցները_հանդիպել_են_Իրանի_նախագահի_հետ
Թեհրանում անցկացվող Պաղեստինի ինթիֆադային պաշտպանությանը նվիրված 6-րդ միջազգային կոնֆերանսին առընթեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպել են Պաղեստինի ազգային խորհրդի նախագահը և Ուգանդայի, Հորդանանի, Մալայզիայի, Լիբանանի և Սիրիայի խորհրդարանների նախագահները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 14:26 Asia/Tehran
  • Պաղեստինի կոնֆերանսին մասնակիցները հանդիպել են Իրանի նախագահի հետ

Թեհրանում անցկացվող Պաղեստինի ինթիֆադային պաշտպանությանը նվիրված 6-րդ միջազգային կոնֆերանսին առընթեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպել են Պաղեստինի ազգային խորհրդի նախագահը և Ուգանդայի, Հորդանանի, Մալայզիայի, Լիբանանի և Սիրիայի խորհրդարանների նախագահները:

Իրանի նախագահի խոսքերով՝ ]րանը ոչ մի ջանք չի խնայելու Պաղեստինի բռնահարված ժողովրդին աջակցելու համար, :

«Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսի անցկացումը վկայում է այդ երկրի ժողովրդին սատարելու համար Իրանի լուրջ կամքի մասին».-ասել է Իրանի նախագահը: «Բոլոր երկրները պետք է հայտնեն Պաղեստինի բռնահարված ժողովրդին իրենց պաշտպանության մասին».-ասել է  նա:

ԻԻՀ նախագահը նաև նշել է.-«Տարածաշրջանի խնդիրների արմատները գտնվում են սիոնիստների օկուպացումների , նոր Միջին Արևելք կերտելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի և տարածաշրջանին ահաբեկչության պարտադրման մեջ»:

Իրանի նախագահի հավաստմամբ, բանակցության օգնությամբ հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն ու խաղաղություն  և կարգավորել առկա խնդիրները:

Նախագահ՝ Ռոհանին հույս է հայտնել, որ միջազգային կոնֆերանսը կկարողանա լուրջ քայլեր անել տարածաշրջանի խնդիրների կարգավորման ուղղությամբ: