Պաղեստինի կոնֆերանսին մասնակիցները հանդիպել են Իրանի նախագահի հետ
Թեհրանում անցկացվող Պաղեստինի ինթիֆադային պաշտպանությանը նվիրված 6-րդ միջազգային կոնֆերանսին առընթեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպել են Պաղեստինի ազգային խորհրդի նախագահը և Ուգանդայի, Հորդանանի, Մալայզիայի, Լիբանանի և Սիրիայի խորհրդարանների նախագահները:
Իրանի նախագահի խոսքերով՝ ]րանը ոչ մի ջանք չի խնայելու Պաղեստինի բռնահարված ժողովրդին աջակցելու համար, :
«Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսի անցկացումը վկայում է այդ երկրի ժողովրդին սատարելու համար Իրանի լուրջ կամքի մասին».-ասել է Իրանի նախագահը: «Բոլոր երկրները պետք է հայտնեն Պաղեստինի բռնահարված ժողովրդին իրենց պաշտպանության մասին».-ասել է նա:
ԻԻՀ նախագահը նաև նշել է.-«Տարածաշրջանի խնդիրների արմատները գտնվում են սիոնիստների օկուպացումների , նոր Միջին Արևելք կերտելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի և տարածաշրջանին ահաբեկչության պարտադրման մեջ»:
Իրանի նախագահի հավաստմամբ, բանակցության օգնությամբ հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն ու խաղաղություն և կարգավորել առկա խնդիրները:
Նախագահ՝ Ռոհանին հույս է հայտնել, որ միջազգային կոնֆերանսը կկարողանա լուրջ քայլեր անել տարածաշրջանի խնդիրների կարգավորման ուղղությամբ: