Սիրիացի ընդդիմադիրները ցանկանում են ուղղակի բանակցություն անցկացնել Բաշշար Ասադի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55026-Սիրիացի_ընդդիմադիրները_ցանկանում_են_ուղղակի_բանակցություն_անցկացնել_Բաշշար_Ասադի_հետ
Սիրիացի ընդդիմադիրները ցանկանում են ուղղակի բանակցություն անցկացնել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ներկայացուցիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 15:30 Asia/Tehran
  • Սիրիացի ընդդիմադիրները ցանկանում են ուղղակի բանակցություն անցկացնել  Բաշշար Ասադի հետ

Սիրիացի ընդդիմադիրները ցանկանում են ուղղակի բանակցություն անցկացնել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ներկայացուցիչների հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ բանակցությունների գերագույն կոմիտեի խոսնակ Սալեմ Ալ- Մոսլեմը, ով սիրիացի ընդդիմադիրների կողմից մասնակցել է Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններին, հայտարարել է, թե սիրիացի ընդդիմադիրները ժամանակի խնայողության համար ցանկանում են ուղղակի բանակցություն վարել Բաշշար Ասադի ներկայացուցիչների հետ, քանի որ յուրաքանչյուր օրը որ անցնում է, նշանակում է, մահացությունների, քաղցածների  և շրջափակվող քաղաքների թվի ավելացում:

 Հալեպում սիրիացի ընդդիմադիրների կրած պարտությունը և միասնական ուժ ստեղծելու հարցում նրանց անկարողությունը կոտրել են վերջիններիս ոգին:

Փորձագետները համոզված են,որ հաշվի առնելով Սիրիայի համակարգի ընդդիմադիր խմբերի ներքին տարաձայնությունները, քիչ հավանականություն կա,որ հինգշաբթի օրը մեկնարկած «Ժնև-4» բանակցությունները հաջողություն արձանագրեն: