Պաղեստինի հարցն Իրանի ու իսլամ աշխարհի գերակայությունն է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր առաջնորդն ասել է. «Պաղեստինի հարցը գլխավորում է ԻԻՀ արտաքին քաղաքականությունն ու իսլամ աշխարհի գերակայությունն է համարվում»:
Այաթոլլահ Մոհամմեդ Ալի Մովահեդի Քերմանին Թեհրանի այս շաբաթվա ուրբաթօրյա աղոթքի քարոզներում անդրադառնալով Թեհրանում Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի գումարմանն, ասել է. «Հենց այնպես որ իսլամում անթույլատրելի է համարվել մուսուլմանների ու իսլամական տարածքների վրա հավատուրացների տիրապետությունը, Պաղեստինի ժողովրդի պաշտպանության և Սիոնիստական ռեժիմի զավթողականության դիմակայման հարցը գլխավորում է ԻԻՀ արտաքին քաղաքականությունը»:
«Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, կոտորածն ու տարհանումը և իրենց տարածքներից պաղեստինցիների արտաքսումը երբևե չի մոռացվելու»,-ընդգծել է Մովահեդի Քերմանին հիշեցնելով որ տարածաշրջանում Իրանի շահերը միաձուլված են Պաղեստինի հարցի հետ :
Անդրադառնալով պաղեստինյան տարածքներում Իսրայելի կեղծ ռեժիմի հիմնադրման նախագծին, նա նշել է. «Անօրինական մի խմբի օրինականություն տալու նպատակով հրեական-սիոնիստական ռեժիմի ստեղծումը նախագծվեց Բրիտանիայի կողմից և հովանավորության արժանացավ ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ երկրների կողմից»:
«Եվրոպայում իրանաֆոբիան, իսլամաֆոբիան և իսլամի մեծահարգ մարգարեի սրբապղծումն արևմուտքում ու ԱՄՆ-ում սիոնիստական լոբիի ծավալած աշխատանքի արդյունքն են»,-հայտարարել է Թեհրանի ուրբաթօրյա ժամանակավոր աղոթապետը: