Էմիրեթցի պատասխանատուն հակաիրանական անհիմն հայտարարություն է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55528-Էմիրեթցի_պատասխանատուն_հակաիրանական_անհիմն_հայտարարություն_է_արել
Էմիրությունների կառավարության արտաքին հարցերի խորհրդատու նախարարը կրկին հայտարարել է, թե ԻԻՀ-ն զենք է առաքում Եմենում Անսարալլահ շարժման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 01, 2017 07:49 Asia/Tehran
  • Էմիրեթցի պատասխանատուն հակաիրանական անհիմն հայտարարություն է արել

Էմիրությունների կառավարության արտաքին հարցերի խորհրդատու նախարարը կրկին հայտարարել է, թե ԻԻՀ-ն զենք է առաքում Եմենում Անսարալլահ շարժման համար:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման`  Անվար Ղերղաշը երեքշաբթի օրն ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանը հակասաուդական միտումների շրջագծում զենք է տրամադրում Եմենի Հուսիներին: Նա նշել է, որ Իրանը շարունակում է տարածաշրջանում իր միջամտությունները:

Եմենի հրաժարված նախագահի տեղակալ Ալի Մոհսեն Սալեհը նույնպես երեքշաբթի օրն ունեցած ելույթում Հուսիների համար զենք առաքելու մեջ մեղադրել է Իրանին:

Իրանը բազմիցս հերքել է Եմեն զենք առաքելու մասին Էմիրությունների ու Արաբիայի պատասխանատուների հայտարարությունները, ինչը  վերջերս հերքեց նաև Օմանի ԱԳ նախարարը հայտարարելով, որ Իրանի կողմից Եմենում Հուսիների համար զենք առաքվելու մասին հաղորդումները սուտ են:

Արաբիան ամերիկյան ու բրիտանական զենքերով ավիահարվածի թիրախ է դարձում Եմենի անպաշտպան ժողովրդին, ինչը մարդկության դեմ հանցագործություն և պատերազմական ոճրագործություն է համարվում: