ԿԽՄԿ. Եմենը կանգնած է սովի սեմին
ԿԽՄԿ-ն հայտարարեց, որ Եմենի սննդային պաշարներն արագորեն սպառվում են:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միջին Արևելքում ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Մարդինին, ասել է. «Եմենում սննդային պաշարները սպառվում են և Եմենը կանգնած է սովի եզրին»:
Ռոբերտ Մարդինին ներկայացնելով ներկրումների և ապրանքի ազատ փոխանակման սահմանափակությունների չեղրակման պահանջը, մտահոգություն հայտնեց Հադիդա նավահանգստային քաղաքում բնակվող շուրջ 500 հազար եմենցիների ճակատագրի կապակցությամբ:
Ի դեպ, հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայանը հայտարարեց, որ Եմենի 29 միլիոն բնակչության 19 միլիոնը հումանիտար օժանդակությունների կարիք է զգում:
Ստեֆան Օ՛Բրայանն Ադեն նավահանգիստային քաղաք կատարած այցի ընթացքում միջազգային հանրությանը կոչ արեց ընդլայնել Եմենին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունների բյուջեն: