Օ'Բրայան.«Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55780-Օ'Բրայան._Եմենի_ճգնաժամը_ռազմական_լուծում_չունի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սաուդյան Արաբիայից պահանջել է Եմենին վերադարձնել առգրավված 200 միլիարդ ռիալը ՝ մարդկային աղետը կանխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 13:43 Asia/Tehran
  •  Օ'Բրայան.«Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սաուդյան Արաբիայից պահանջել է Եմենին վերադարձնել առգրավված 200 միլիարդ ռիալը ՝ մարդկային աղետը կանխելու համար:

«Ալ-Մասիրա» գործակալության փոխանցմամբ՝ Եմեն կատարած այցի ավարտին, Սանաայի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով խորհրդական Սթիվեն Օ'Բրայենն ընդծել է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Նա Եմենում բախվող կողմերից պահանջել է խաղաղ ճանապարհներով վերջ դնել անհանդարտություններին:

ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ Արաբիան խոչընդոտում է  Եմենի նավահանգիստների միջոցով  ապրանքների ու հումանիտար օգնությունների մուտքն այդ երկիր:

Ավելի վաղ, Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համադրող ՝ Ջիմի Մըք Գուլդրիկը հայտարարել էր, որ  17 միլիոն եմենցիներ անկարող են սնունդ հայթայթել, ևս 7 միլիոն հոգի սովի են մատնվելու: