Օ'Բրայան.«Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սաուդյան Արաբիայից պահանջել է Եմենին վերադարձնել առգրավված 200 միլիարդ ռիալը ՝ մարդկային աղետը կանխելու համար:
«Ալ-Մասիրա» գործակալության փոխանցմամբ՝ Եմեն կատարած այցի ավարտին, Սանաայի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով խորհրդական Սթիվեն Օ'Բրայենն ընդծել է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Նա Եմենում բախվող կողմերից պահանջել է խաղաղ ճանապարհներով վերջ դնել անհանդարտություններին:
ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ Արաբիան խոչընդոտում է Եմենի նավահանգիստների միջոցով ապրանքների ու հումանիտար օգնությունների մուտքն այդ երկիր:
Ավելի վաղ, Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համադրող ՝ Ջիմի Մըք Գուլդրիկը հայտարարել էր, որ 17 միլիոն եմենցիներ անկարող են սնունդ հայթայթել, ևս 7 միլիոն հոգի սովի են մատնվելու: