Թուրքիայում սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55932-Թուրքիայում_սիրիական_ռազմական_ինքնաթիռ_է_կործանվել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարվել է Հաթայ նահանգում, որը Թուրքիայի հարավում է գտնվում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Sky News Arabia» հեռուստաընկերությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 07:17 Asia/Tehran
  • Թուրքիայում սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարվել է Հաթայ նահանգում, որը Թուրքիայի հարավում է գտնվում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Sky News Arabia» հեռուստաընկերությանը:

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորման անդամները  հայտնել են, որ իբրև խփել են «МиГ-21» ինքնաթիռը Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Նշվում էր, որ սիրիական ուժերի ինքնաթիռի օդաչուն դեպքից հետո կարողացել է դուրս գալ ինքնաթիռից և հայտնվել է Թուրքիայի տարածքում:

«Ռազմական ինքնաթիռը, որն ընկել է Հաթայ նահանգում, սիրիական է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

 

operativ.am/