Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե-Խալիֆայի ռեժիմին
(last modified Sun, 05 Mar 2017 12:22:53 GMT )
Մարտ 05, 2017 15:52 Asia/Tehran
  • Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե-Խալիֆայի ռեժիմին

Մարդու իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե-Խալիֆայի ռեժիմին Ալ-Դարզի տարածքի ինտերնետային կապը կտրելու համար և կոչ է արել վերացնել այդ արգելքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը  հայտարարել է, որ այդ ապօրինի քայլը խանգարել է քաղաքացիների առօրյա հաղորդակցությունը:

Ալե-Խալիֆայի ռեժիմը ավելի քան 8 ամիս է ինչ կտրել է Ալ-Դարզի տարածքի ինտերնետային կապը:

Ալ-Դարզի տարածքում է գտնվում բահրեյնցի նշանավոր հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի բնակարանը, որը շրջապատված է Ալե-Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից: 

Բահրեյնի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը մտահոգություն է հայտնել այդ երկրում քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալման կապակցությամբ: Նա ասել է, որ վերջին տարիներին Ալ-Խալիֆայի ռեժիմը ճնշում է Բահրեյնի ժողովրդին: 

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ 2016 թ.-ից ի վեր այդ երկրում ավելացել են քաղաքացիների՝ հատկապես շիաների վրա ճնշում գործադրելու դեպքերը: