Բրյուսելում Սիրիային օժանդակելու թեմայով համաժողով կգումարվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56114-Բրյուսելում_Սիրիային_օժանդակելու_թեմայով_համաժողով_կգումարվի
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ միությունն ապրիլի 5-ին Բրյուսելում, կհյուրընկալի ՄԱԿ-ի համագործակցությամբ միջազգային նիստ, որի նպատակն է համադրել Սիրիային օժանդակություններ տրամադրելու կապակցությամբ տեսակետների համադրման նիստը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2017 07:33 Asia/Tehran
  • Բրյուսելում Սիրիային օժանդակելու թեմայով համաժողով կգումարվի

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ միությունն ապրիլի 5-ին Բրյուսելում, կհյուրընկալի ՄԱԿ-ի համագործակցությամբ միջազգային նիստ, որի նպատակն է համադրել Սիրիային օժանդակություններ տրամադրելու կապակցությամբ տեսակետների համադրման նիստը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ նիստը գումարվելու է ԱԳ նախարարների մակարդակով:  «Նիստում կհովանավորվի ՄԱԿ-ի վերահսկողությամբ իրականացվող գործընթացը». ասել է նա:

Նիստը կնախագահեն Բրիտանիան, Գերմանիան, Կատարն ու Քուվեյթը:

Նիստը գումարվում է այն պայմաններում, երբ Սիրիայի ճգնաժամը սկսվեց 2011 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական իշխանության կործանման նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, այդ թվում Բրիտանիայի, Կատարի ու Թուրքիայի հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ: