Քրդական ուժերը գերությունից ազատել են 16-ամյա շվեդուհուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5620-Քրդական_ուժերը_գերությունից_ազատել_են_16_ամյա_շվեդուհուն
Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային անվտանգության խորհրդի հաղորդմամբ ահաբեկչության դեմ պայքարող քրդական ջոկատները ազատել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ գնտվող մի շվեդ աղջկա: Հաղորդում է լիբանանյան « Ան-Նահար » պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2016 09:42 Asia/Tehran
  • Քրդական ուժերը գերությունից ազատել են 16-ամյա շվեդուհուն

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային անվտանգության խորհրդի հաղորդմամբ ահաբեկչության դեմ պայքարող քրդական ջոկատները ազատել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ գնտվող մի շվեդ աղջկա: Հաղորդում է լիբանանյան « Ան-Նահար » պարբերականը:

Գերությունից ազատված աղջիկը 16-ամյա Մերլին Սթեֆանի Նաֆրիլն է: Անվտանգության ուժերը նրան հայտնաբերել են Մոսուլ քաղաքի մոտ: Նա 2015 թվականից գերի էր Իսլամական պետության զինյալների մոտ: Գերությունից ազատված շվեդուհին պատմել է Իսլամական պետության հսկողության տակ անցկացրած իր օրերի մասին: Աղջկա խոսքերով դպրոցում ուսումը թողելուց հետո նա ծանոթացել է մի երիտասարդի հետ, ով էլ առաջարկել է նրան անդամագրվել Իսլամական պետությանը: Ոչինչ չիմանալով ծայրահեղական խմբավորման մասին երիտասարդ զույգը 2015թ. աղջիկը տեղափոխվում է Թուրքիա, որտեղից էլ անցնում սիրիական սահմանը և հայտնվում ծայրահեղականների կողմից վերահսկվող տարածքներում: Նրանց տեղափոխում են Մոսուլ և հատկացնում բնակարան` առանց ջրի 7 էլեկտրականության: «Երբ ինձ մոտ հեռախոս հայտնվեց ես անմիջապես զանգեցի մորս և ասացի, որ ուզում եմ տուն վերադառնալ»,- նշում է աղջիկը: Իրաքյան Քուրդիստանի հատուկ ջոկատայինները հայտնաբերել են աղջկան և հանձնել Շվեդիային: Նշենք, որ շվեդական հատուկ ծառայությունների տվյալների համաձայն այժմ Իսլամական պետության շարքերում կռվում են Շվեդիայի 300 քաղաքացիենր:

Ankakh.com

25/2/2016