Իսրայելը հսկայական գումարներ է շորթում բռնագրավված Երուսաղեմի պաղեստինցիներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56430-Իսրայելը_հսկայական_գումարներ_է_շորթում_բռնագրավված_Երուսաղեմի_պաղեստինցիներից
Իսրայելի ռեժիմամեն տարի միլիոնավոր դոլարի հասնող գումար է շորթում բռնագրավված Երուսաղեմի պաղեստինցիներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 08:48 Asia/Tehran
  • Իսրայելը հսկայական գումարներ է շորթում բռնագրավված Երուսաղեմի պաղեստինցիներից

Իսրայելի ռեժիմամեն տարի միլիոնավոր դոլարի հասնող գումար է շորթում բռնագրավված Երուսաղեմի պաղեստինցիներից:

«Ղոդս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` պաղեստինյան տնտեսական հարցերի փորձագետ՝ Մուհամմեդ Ղարաշը հայտարարել է, որ Երուսաղեմում բնակվող պաղեստինցիների բնակարաններն ավերելուց բացի, Իսրայելը մեծ գումարներ է ստանում նրանցից` ապօրինի շինարարության պատրվակով:

Ղարաշը նշել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը տարեկան շուրջ 22 միլիոն դոլար է ստանում պաղեստինցիներից այն պատրվակով, թե նրանք ապօրինի կառուցապատում են իրականացնում: Իսրայելը նաև խուսափում է նաև զարգացման ծրագրեր իրականացնել պաղեստինյան տարածքներում, որպեսզի վերջիններս հարկադրված լքեն այդ տարածքները:

«Հա Արեց» իսրայելական օրաթերթի լրագրության համաձայն, Երուաղեմի բնակչության կազմը փոխելու և տեղացիներին քաղաքից հեռացնելու մտադրությամբ, քաղաքապետարանը 700 միլիոն շեկել (190 միլիոն դոլար) հատկացրել է քաղաքի միայն իսրայելաբնակ հատվածի բարեշինությանը: