Իրաքի պետայրերը հակադարձել են ստամբուլյան նիստերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56570-Իրաքի_պետայրերը_հակադարձել_են_ստամբուլյան_նիստերին
Իրաքի խորհրդարանի նախագահը նշել է, որ անընդունելի է համարում այդ երկրի մասնատմանն ուղղված ցանկացած արտասահմանյան նիստի գումարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 15:16 Asia/Tehran

Իրաքի խորհրդարանի նախագահը նշել է, որ անընդունելի է համարում այդ երկրի մասնատմանն ուղղված ցանկացած արտասահմանյան նիստի գումարումը:

Սալիմ Ալ-Ջաբուրին հակադարձել է տարածաշրջանային որոշ պետությունների և ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ նիստերի գումարումը: Նա ասել է .«Իրաքի կառավարությունը մշտապես պայքարելու է ցանկացած արտասահմանյան միջամտության դեմ»:

Ստամբուլյան համագումարի նպատակներն ՝ ինչպես Ժնևյան համագումարինը, ԻԼԻՊ-ից հետո Իրաքում այսպես կոչված սուննիական տարածք ստեղծելու սկանդալային հարցի քննարկումը: Թուրքիայի կառավարությունը համարվում էր համագումարի նախաձեռնողը, իսկ Քաթարը և Արաբիան ֆինանսավորում էին հիշյալ համագումարը: