Աստանայի բանակցությունները` Ժնևում սիրիական երկխոսության մեկնակետ
ԱԽ-ն հայտարարել է, որ Աստանայի բանակցությունները Ժնևյան բանակցությունների վերսկսման համար ենթահող են ստեղծել:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ՄԱԿ-ի ԱԽ-ը մի հաղորդագրությամբ նշել է. «Քաղաքական երկխոսության շարունակումը հնարավոր դարձավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի շնորհիվ»:
ԱԽ-ը նաև գոհունակություն է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի հովանավորությամբ կազմակերպված բանակցությունների վերջին շրջանում ձեռք բերված արդյունքներից:
ՄԱԿ-ի ԱԽ-ն այս հաղորդագրության մեկ այլ բաժնում սիրիայում բախվող կողմերին բանակցությունների առաջիկա շրջանին կառուցողական ու առանց նախապայմանի մասնակցության կոչ է արել:
Միջազգային այս կառույցը հաղորդագրության մեջ նաև ընդգծել է Սիրիայում հրադադարի լիարժեք պահպանման անհրաժեշտությունը:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան ավելի վաղ ասել էր, որ Սիրիայում բախումներ սկսվելուց ի վեր, մինչև 2016 թվականի օգոստոս ամիսն այդ երկրում ավելի քան 400 հազար մարդ է զոհվել:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորությամբ Աստանայի բանակցությունների առաջին շրջանը կայացավ հունվարի 23-ին և 24-ին: Սիրիայում բախվող կողմերը փետրվարի 15-ին և 16-ին մասնակցեցին բանակցությունների երկրորդ շրջանին:
Ի դեպ, ՄԱԿ-ի բանակցությունների չորրորդ շրջանը փետրվարի 23-ին և մարտի 3-ին կայացավ Շվեյցարիայի Ժնև քաղաքում և որոշված է, որ այդ բանակցությունները վերսկսվեն մարտի 23-ին: