Ազդարարություն Սիրիայում ԱՄՆ-ի կործանարար քայլերի կապակցությամբ
Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին, որպեսզի վերջինս ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայից պահանջի դադարեցնել Եփրատի ու Թեշրինի ջրամբարտակների ու դրանց հարակից տարածքների դեմ հարձակումները:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ դիմումի պատճառը մոտալուտ աղետի կանխումն է: Սիրիայի կառավարությունն ընդգծել է. «Ավիահարվածների թիրախ դարձած այս ջրամբարտակների ավերումը հեղեղ առաջացնելով փոքր ու մեծ գյուղերում ու քաղաքներում, կվտանգի այդ տարածքների հարյուր հազարավոր բնակիչների կյանքը»:
ԱՄՆ-ն այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի անվան ներքո խաբեբայական քայլերի շրջանակում 2014 թվականից ի վեր հայտարարում է, թե ավիահարվածներ է իրականացնում Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ: Սա ի տես այն բանի, որ Սիրիայի տարածքում նման ավիահարվածներ իրականացելու համար ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային որևէ արտոնություն չի տրվել :
Վերջին տասնամյակներում Միջին Արևելքի զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունների ընդլայնմամբ ամեն ինչ կործանվել է և ԱՄՆ-ի կողմից բռնազավթված տարածքներում երևան են եկել կործանարար խմբեր: Ահաբեկիչների փոխարեն հիմնաշենային կառույցները թիրախ դարձրած ահաբեկչության դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումների հետևանքով Իրաքում ու Սիրիայում ավերածությունների չափերը վկայում են, թե ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարը ցուցադրկան բնույթ է կրում:
Ամեն դեպքում ԻԼԻՊ-ի և նրա հովանավորների, այդ թվում ԱՄՆ-ի, Արաբիայի ու տարածաշրջանի մի քանի հետադեմ երկրների կողմից ծանր վնաս է հասցվել Սիրիայի ու Իրաքի ժողովուրդներին: ԱՄՆ-ի քայլերը հասարակական կարծիքի մոտ բողոքի ու մտահոգության ալիք են ծավալել և ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին բազմաթիվ զեկույցերն ամերիկացի պաշտոնատարներին պարտադրել են խոստովանել Իրաքում ու Սիրիայում գործած իրենց ոճիրների մի բաժինը: Սա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն ընդունելով իր ոճրագործությունների մի բաժնի պատասխանատվությունը, փորձում է կանխել Իրաքում ու Սիրիայում հիմնաշենային կառույցների ավերման ու այդ երկու երկրի քաղաքացիների սպանության ուղղությամբ իր քայլերի ահռելի ծավալերը: ԱՄՆ-ն շարունակելով իր խաբեբայական քայլերն այն պայմաններում է Սիրիայում ու Իրաքում խաղաղ քաղաքացիներին և ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ հիմնաշենային կառույցները սխալմամբ թիրախ դարձելու մասին հայտարարություն կատարում, երբ նշում է, թե զինված է ամենաարդիական զենքերով ու արբանյակային սարքերով և Իրաքում ու Սիրիայում վերահսկում է ամենափոքր տեղաշարժերը:
Ամեն դեպքում, ԱՄՆ-ի քայլերն առավել քան երբևէ բացահայտել են ամերիկացի պաշտոնատարների էությունը, որոնք իրենց չար ու թշնամական նպատակների իրագործման ուղղությամբ տարածաշրջանում իրենց ոճրագործությունների համար որևէ սահման չեն ճանաչում և նրանց քայլերի արդյունքը միայն ավերածությունն ու կոտորածն է եղել:
Անկասկած Սիրիայի ու Իրաքի տարբեր տարածքների դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարձակումներից միայն շահում են ահաբեկչական խմբերը, որոնք Սիրիայում ու Իրաքում ավերածության ու խռովության առաջացման նպատակ են հետապնդում: