ՄԱԿ.«Դամասկոսի շրջակայքի ժողովրդի կյանքը վտանգված է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57638-ՄԱԿ._Դամասկոսի_շրջակայքի_ժողովրդի_կյանքը_վտանգված_է
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականն ասել է.«Դամասկողի շրջակայքում տեղի ունեցող պատերազմի պատճառով, ավելի քան 300 հազար խաղաղ քաղաքացիներ զրկված են մնում մարդասիրական օգնություններից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2017 07:19 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Դամասկոսի շրջակայքի ժողովրդի կյանքը վտանգված է»

Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականն ասել է.«Դամասկողի շրջակայքում տեղի ունեցող պատերազմի պատճառով, ավելի քան 300 հազար խաղաղ քաղաքացիներ զրկված են մնում մարդասիրական օգնություններից»:

Վկայակոչելով Սքայ Նյուզին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ Յան Իգլանդը նշել է.«Այդ մարդկանց կյանքը  կախված է մեր մարդասիրական օգնություններից և եթե չկարողանանք մտնել այդ տարածք.նրանք սովի կմատնվեն»:

«Ահաբեկիչների հսկողության տարածքներից ստացած հաղորդումներից պարզվում է, որ ընդդիմադիր խմբերը թույլ չեն տալիս մարդասիրական օգնություններ հասցնել Դամասկոսի շրջակայքի բնակիչներին»,- ասել է Իգլանդը:

Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և մարդասիրական օգնություններ հասցնել ժողովրդին:

Հատկանշական է, որ հինգշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ին և ԱԽ-ին հղած առանձին նամակներում նրանց կոչ է արել պատերազմի դադարեցման հարցով կատարել իրենց պարտականությունը և դատապարտել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անմարդկային քայլերը: