Աբդեռաբե Մանսուր Հանդին մահապատժի դատապարտվեց
Եմենի քրեական դատարանը մահապատժի դատապարտեց Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին և նրա կառավարության վեց անդամների:
Համաձայն Եմենի «Ալ-Մասիրա» լրատվական հեռուստակայանի հաղորդման, Եմենի քրեական դատարանը շաբաթ գիշեր դավաճանության և Եմենի ժողովրդի դեմ Արաբիայի ոտնձգության պատճառ դառնալու մեղադրանքով մեղավոր ճանաչեց Աբդեռաբե Մանսուր Հադիին և նրա կառավարության վեց անդամների:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի և Ռիադի դաշնակից արևմտյան ու արաբական երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը՝ նպատակ ունենալով իշխանության վերադարձնել Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին:
Այս ռազմական ոտնձգությունն ավելի քան 11 հազար եմենցիների զոհվելուց, տասնյակ հազարավորների վիրավորվելուց, միլիոնավոր մարդկանց տարհանվելուց ու նաև այդ երկրի ենթակառույցները ոչնչացվելուց բացի այլ արդյունք չի ունեցել: