«Բահրեյնի հակաիրանական հայտարարություններն անհիմն են». Ղասեմի
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը անհիմն է համարել Բահրեյնի իշխանությունների այն պնդումը ,որի համաձայն՝ այդ երկրում հայտնաբերված այսպես կոչված ահաբեկչական հանցախումբը կապ է ունեցել Իրանի հետ:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին մարտի 27-ին ասել է.«Բահրեյնի կառավարությունն ավելի լավ է անհիմն ու ապարդյուն հայտարարությունները կրկնելու փոխարեն իր ջանքերը կենտրոնացնի Բահրեյնի քաղաքացիների իրավունքների հարգման, հոգևորականների ձերբակալմանը վերջ դնելու և այդ երկրի հասարակության բոլոր խավերին խոսքի ազատություն շնորհելու վրա»:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը Բահրեյնի իշխանություններին հորդորել է.«Հարգել իր հյուսիսային հարևան երկիր՝ Իրանի հետ բարի դրացիության սկզբունքը , վերջ դնել անհիմն մեղադրանքներին և ամենայն խոհեմությամբ հետամուտ լինել երկրի ներքին խնդիրներին»:
Կիրակի օրը տեղեկացնելով այսպես կոչված մի ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալման մասին, իր հակաիրանական մեղադրանքների շրջանակում Բահրեյնի ՆԳ նախարարությունը պնդում է,որ ձերբակալված անձինք կապեր են ունեցել Իրանի հետ: