Բահրեյնում տասնամյա երեխայի ցուցադրական դատարանը
Մարտ 27, 2017 13:46 Asia/Tehran
Կիրակի օրը, Բահրեյնում կեղծ մեղադրանքներով կայացել է տասնամյա Ալի Նաիմ Մարհունի և մի քանի ուրիշ երեխաների դատավարությունը:
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Նաիմ Մարհունի մայրը դատարանում ասել է.«Բահրեյնի դատախազության կողմից կանչված բոլոր երեխաները մանկահասակ են և դեռ պարզ չէ, թե Բահրեյնի դատական պաշտոնատարները կձերբակալեն թե ազատ կարձակեն այդ երեխաներին»:
Ալի Նաիմ Մարհունի եղբայրը նույպես կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Ավելի վաղ, Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը, ՄԱԿ-ին նամակ հղելով, տեղեկացրել էր, որ այդ երկրի բանտերում ապօրինի կերպով կալանավորված են շուրջ 237 երեխաներ, որոնք վատ վերաբերմունքի ու խոշտանգման են ենթարկվում:
Պիտակ