Բահրեյնում շարունակվում է ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի կիրառումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58020-Բահրեյնում_շարունակվում_է_ընդդիմադիրների_նկատմամբ_մահապատժի_կիրառումը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը Բահրեյնի երկու ընդդիմադիրների դատապարտել է մահապատժի,նրանց անտեղի մեղադրելով երկու ոստիկանի սպանության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 13:54 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում է ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի կիրառումը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը Բահրեյնի երկու ընդդիմադիրների դատապարտել է մահապատժի,նրանց անտեղի մեղադրելով երկու ոստիկանի սպանության մեջ:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, շարունակելով անարդար վճիռներ կայացնելը, մարտի 28-ին Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը «Մոհամմեդ Իբրահիմ Թողին» և «Մոհամմեդ Ռազի Աբդուլլահին» անտեղի մեղադրելով  երկու ոստիկանի սպանության մեջ, նրանց դատապարտել է մահապատժի, իսկ ութ մեղադրյալների համար քաղաքացիությունից զրկվելու վճիռ է կայացրել: 

Բահրեյնում ժողովրդական բողոքի ակցիաների դադարեցման համար Ալե Խալիֆայի ռեժիմը ձերբակալել է մեծ թվով քաղաքական ակտիվիստների նրանց դեմ գործ հարուցելով  և դատապարտելով մահապատժի կամ երկարատև ազատազրկման:

«Կղզու վահան» ուժերի շրջանակում Բահրեյնում տեղակայված  Սաուդյան Արաբիայի  բանակայինների և Արաբական միացյալ էմիրությունների անվտանգության գործակալների օգնությամբ  Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշում է այդ երկրում  անցկացվող ժողովրդական բողոքի ակցիաները: