ՄԱԿ-ը մտահոգված է Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58180-ՄԱԿ_ը_մտահոգված_է_Բահրեյնում_տիրող_իրավիճակի_կապակցությամբ
Բահրեյնում ինտենսիվորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ինչի կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2017 13:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգված է Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ

Բահրեյնում ինտենսիվորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ինչի կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ը:

«Ալ-Մայադին» ՀԸ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հախն ասել է.«Կազմակերպությունը Բահրեյնի կառավարությունից պահանջում է ազգային երկխոսության իրագործման և փոխվստահություն ստեղծելու նպատակով, քայլեր անել երկրում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ»:

«ՄԱԿ-ը պահանջում է հետաքննություն անցկացնել՝ Բահրեյնում ցուցարարների սպանության մասին մանրամասներ պարզելու համար». ավելարել է Ֆարհան Հախը:

Անցյալ շաբաթվա ընթացքում Ալե-Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ բահրեյնցի պատանու սպանությունից հետո, միջազգային հանրությունը քննադատել է Բահրեյնի ռեժիմին: