Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը դիմել է սիրիական ընդդիմությանը
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը սիրիական ընդդիմությանը կոչ է արել հրաժարվել խաղաղության բանակցություններում Սիրիայի նախագահի ճակատագրի հարցն առաջ քաշելուց:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրայի ընդգծմամբ, սիրիական ընդդիմությունը պետք է ընդունի, որ Սիրիայում գերակայությունն ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պարտության մատնելն է:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը Թուրքիայում հայտարարեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին որոշում պիտի կայացնի այդ երկրի ժողովուրդը:
Սիրիայի ճգնաժամը սկիզբ առավ 2011 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության կործանման նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ: