Շուրջ 500 000 բնակիչ արգելափակված է Արևմտյան Մոսուլում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58526-Շուրջ_500_000_բնակիչ_արգելափակված_է_Արևմտյան_Մոսուլում._ՄԱԿ
Շուրջ 500 000 մարդ չեն կարողանում հեռանալ Մոսուլի արևմտյան շրջաններից, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և կառավարական ուժերի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 06:01 Asia/Tehran
  • Շուրջ 500 000 բնակիչ արգելափակված է Արևմտյան Մոսուլում. ՄԱԿ

Շուրջ 500 000 մարդ չեն կարողանում հեռանալ Մոսուլի արևմտյան շրջաններից, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և կառավարական ուժերի միջև:

ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից: «Մենք մտահոգված ենք Արևմտյան Մոսուլում արգելափակված խաղաղ բնակիչների ճակատագրով: Գնահատումների համաձայն` 500 000 մարդ դեռևս գտնվում արևմտյան թաղամասերում` փրկվելով ռազմական գործողություններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավը երկրի կառավարական բանակն սկսել է 2016-ի հոկտեմբերի 17-ին:

Մոսուլում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Tert.am