Եգիպտոսի Տանտա քաղաքում երկու պայթյուն է որոտացել. կա 15 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58844-Եգիպտոսի_Տանտա_քաղաքում_երկու_պայթյուն_է_որոտացել._կա_15_զոհ
Երկու պայթյուն է որոտացել եգիպտական Տանտա քաղաքում, որը գտնվում է Կահիրեից հյուսիս։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 09:11 Asia/Tehran
  • Եգիպտոսի Տանտա քաղաքում երկու պայթյուն է որոտացել. կա 15 զոհ

Երկու պայթյուն է որոտացել եգիպտական Տանտա քաղաքում, որը գտնվում է Կահիրեից հյուսիս։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Առաջին պայթյունը որոտացել է ղպտիների Մար-Գիրգիս տաճարի առջև գտնվող հրապարակում կամ տաճարի ներսում։ Պայթյունի զոհն է դարձել 15 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ։ Տաճարի հարակից շրջանը շղթայվել է ոստիկանության կողմից։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ՆԳՆ ուսումնամարզական կենտրոնի մոտ։ Սակայն երկրորդ միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։

Այսօր քրիստոնյաները նշում են Ծաղկազարդը, այդ իսկ պատճառով եկեղեցիներն այսօր բազմամարդ են։

1in.am