Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է սահմանվել
Ապրիլ 10, 2017 05:43 Asia/Tehran
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։
Հիշեցնենք, որ կիրակի երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է ավելի քան 40 մարդ:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, առաջին պայթյունի ժամանակ զոհվել է քրիստոնեական Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Տանտա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի ժամանած 27 ուխտավոր, ևս 16 մարդ զոհվել է Ալեքսանդրիայում Սուրբ Մարկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Tert.am
Պիտակ