Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ահաբեկիչների դեմ գործողությունները շարունակվելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59056-Իրանն_ու_Ռուսաստանն_ընդգծել_են_ահաբեկիչների_դեմ_գործողությունները_շարունակվելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկելով Սիրիայի վերջին զարգացումներն ընդգծել են ահաբեկիչներին ջախջախիչ հարված հասցնելու նպատակով առավել ջանք ու համագործակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Ապրիլ 12, 2017 03:01 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ահաբեկիչների դեմ գործողությունները շարունակվելու անհրաժեշտությունը

ԻԻՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկելով Սիրիայի վերջին զարգացումներն ընդգծել են ահաբեկիչներին ջախջախիչ հարված հասցնելու նպատակով առավել ջանք ու համագործակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար զորավար Հոսեյն Դեհղանը երեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարար Ալքսանդր Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի եմ ԱՄՆ-իհարձակմանը նշել է. «ԱՄՆ-ի այդ ոտնձգությունը նպատակ ուներ բարձրացնել Սիրիայում ահաբեկիչների պարտված հոգեվիճակը»:

ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ տարածաշրջանում ահաբեկիչների կրած պարտությունը փոխարինելու համար, ԱՄՆ-ն Սիրիայի օրինական կառավարության դեմ համախոհություն առաջացնելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը պատճառաբանելու համար, կասկածելի ու վտանգավոր սցենար է բեմադրում: . «ԱՄՆ-ի նոր իշխանությունն այդ քայլով ապացուցեց, որ ոչ միայն ահաբեկիչների դեմ չի պայքարում, այլ քայլ է վերցնում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների աջակցման ուղղությամբ». ասել է նա:

ՌԴ պաշտպանության նախարարն   այս հեռախոսազրույցի ժամանակ հաստատելով Իրանի պաշտպանության նախարարի խոսքերն, ընդգծել է ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիայի բանակն ու ժողովրդական ուժերը շտապ ամրապնդելու անհրաժեշտությունը:

«ՌԴ-ն նպատակ ունի օգտվելով իր հնարավորություններից քաղաքական ու ռազմական բնագավառներում առավել կտրուկ ու ջախջախիչ հարված հասցնել ահաբեկիչներին և նեղը դնել նրանց ու նրանց պաշտպաններին»,-հայտարարել է Շոյգուն: